Рубрика: Հեռավար ուսուցում, Մայրենի լեզու, Իմ գրադարանը

Հովհաննես Թումանյանի պատմվածքները

Այս շաբաթ ես կարդացել եմ Հովհաննես Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» և «Գելը» պատմվածքները: Երկուսն էլ շատ հետաքրքիր էին: Այդ պատմվածքները ես կարդացել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մեդիագրադարանից: Այնտեղ բազմաթիվ հետաքրքիր գրքեր կային, որոցից շատերը ես հետագայում սիրով կկարդամ: «Իմ ընկեր Նեսոն» շատ տխուր պատմվածք էր, որը մի տղայի մասին էր, ով չէր կարողացել դպրոց գնալ, սովորել և հետագայում գող էր դարձել: «Գելը» պատմվածքից ես շատ հետաքրքիր բաներ իմացա գայլերի մասին: Ես իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս կարդալ Հ. Թումանյանի ոչ միայն այս երկու պատմվածքները, այլ նրա գրած մյուս ստեղծագործությունները նույնպես:

Հովհ. Թումանյանի պատմվածքները

Оставьте комментарий