Рубрика: Մայրենի լեզու

Հովհաննես Թումանյան Մարտ

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

Рубрика: Մայրենի լեզու

Անտառում մոլորված

Գարնանային եղանակ էր Դավիթ անունով մի տղա դասի էր նստած: Դպրոցը մոտ էր անտառին և ընդմիչման ժամանակ Դավիթի ընկերները առաջարկեցին դասից փաղչել և գնալ անտառ: Սկսբում դավիթը չէր ուզում գնալ անտառ, բայց նրա ընկերները նրան համուզեցին: Նրանք հագան իրենց բաճկոնները և գնացին: Երբ նրանք մտան անտառ ինչոր ժամանկ անց նրանք հոգնեցին և որոշեցին հետ դպրոց գանլ: Նրանք բոլորը ետ դարձի ճանապարհը գիտեյին բացի Դավիթից, որովհետև նա այնտեղ առաջին անգամ էր: Ճանապարհին ընկերներից մեկն ասաց:

— Եկեք այսպիսի մի խաղ խաղանք ով վերջինը դուրս գա անտառից նա պառտվում է:

Բոլորը համաձայնվեցին և սկսեցին վազել: Քանի որդե Դավիթը ետ դարձի ճանապարհը չգիտեր նա վերջից էր վազում: Հանակարծ նա սայթաքեց և նա ընկավ, հետ մնալով իր ընկերներից: Նա կարող էր որևիցե մեկին զանգել, բայց կապը չեր բռնում: Նա որոշեց մինչև մութը ընկնելը փորձել գտնել ետ դարձի ճանապարհը բայց սկզբում նա որոշեց գտնել աղբյուր ջուր խմելու համար: Ցերեկը ժամը մեկն էր երբ նա սկսեց փնտրել գետը: Փնտրելու ժամանակ նա շատ հաճախ էր հանդիպում բուրավետ ծաղիկների և ծառի ճյուղին նստա թռչունների: Մեկ ժամ հետո նա հասավ աղբյուրին և հագեցրեց ծարավը: Հանկարծ նրա գլխում մի միտք առաջացավ և նա որոշեց հետ վերադառնալ այնտեղ որտեղ նա ընկել էր: Երբ նա մոտեցավ իր ընկած տեղին նա տեսավ հողի վրա հետքեր այդ էր նրա միտքը գնալ իր ընկերների հետքերով: Այդպես հետևելով հետքերին նա դուրս եկավ անտառից և գնաց տուն: