Рубрика: Մայրենի լեզու

Հմուտ Վաճառականը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա:

Իմ գրած վերջը

Տղան չվիճեց վաճառականի հետ և գնաց տուն: Տուն նա գնաց ոտքով, որովհետև փող չուներ նստելու ձի և գնալու: Մինչև տունը դեռ շատ կար և նա սովամահ կլիներ մինչև հասներ տուն: Բայց նա սովամահ չեղավ, որովհետև երբ նա վաճառականի մոտ սովորում էր նա իր ուտելուց հետո մի քիչ թողնում էր, որ եթե ինչվոր բան պատահի և այդ օրը վաճառականի մոտ ուտելիք չլինի նա իր հավաքածը ուտի: Երբ նա տուն մտավ հայրը և մայրը տեսնելով նրան շատ ուրախացան մտածելով, որ իրենց երեխան գումար է բերել բուժման համար: Բայց տղան նրանց ամեն ինչ պատմեց: Ասելուց հետո տղան մոտեցավ դռանը և ասաց:

— Ես կգնամ, կաշխատեմ և գումար կբերեմ:

Երկու տարի անցավ նրա գնալուց հետո նա դարձավ հարուստ վաճառական և որոշեց գնալ իր տունը մոր մոտ: Նա մոտեցավ տան դռանը և թակեց տուկ-տուկ-տուկ, բայց ոչ ձայն լսվեց ոչ էլ դուռը բացեցին նա որոշեց երկրորդ անգամ թակել լսվեցին երկորդ թակոցի ձայները, բայց ոչ ձայն լսվեց ոչ էլ դուռը բացեցին: Նա դուռը բացեց ներս մտավ, բայց ոչմեկին չտեսավ, նա գնաց ուրիշ սենյակներ բայց այնտեղ նույնպես մարդ չկար: Այդ պահին նա դրսում տեսավ հարեվաններից մեկին գնաց նրա մոտ և հարձրեց:

— Կներեք իսկ դուք գիտե՞ք այս տան մարդիկ ուրեն:

— Որ տան:

— Այ այ ես-ցույց է տալիս տղան:

— Այո գիտեմ նրանք երկու տարի առաջ մահացել են:

— Լավ շնորհակալություն-ասում է տղան տխուր ձայնով և ներս մտնում տուն:

«Ինչի համար է ինձ պետք այս հարստությունը եթե ես կորցրել եմ ամեն ինչ» մտածում է տղան: Դրանից հետո նա վեր է կենում վերձնում իր իրերը որոնք նա բերել էր և վերադառնում քաղաք: Այսպես անցան ևս երկու տարի: Եվ մի անգամ փողոցով քայլելիս նա տեսնում է իր վաճառականին գետնին նստած: Տղան մոտենում է և ասում:

— Ինչու՞ ես գետնին պարկած միթե՞ կորցրել ես ամեն ինչ:

Առաջ վաճառականը չճանաչեց նրան, բայց հետո նա ճանաչեց և ասեց:

— Այո կորցրել եմ ամեն ինչ տուն, բարեկամ, փող: Ես տեսնում եմ, որ դու լավ հարստացել ես:

— Ոնց տեսնոմ ես այո հարստացել եմ:

Փոքրիկ զրույցից հետո տղան վորոշում է օգնել վաճառանին և տալիս է նրան տուն տեղ, փող, աշխատանք: