Рубрика: Մաթեմատիկա

Կոտորակների բաժանում

  1. Կատարե՛ք կոտորակների բաժանում.
    • 3/8 : 7/4=3/14
    • 20/3 : 13/36=60/468
    • 9/35 : 3/7=3/35
    • 121/63 : 11/9=1089/693
  2. Կատարե՛ք բաժանում.
    • 5/21 : 15/7=
    • 18/25 : 6/75
    • 56/69 : 8/23
    • 11/72 : 5/24
  3. Կատարե՛ք բաժանում
    • 3 : 4/7
    • 12 :3/8
    • 8:5/12
    • 81:9/10
    • 12 : 48/17
    • 15 : 35/16
  4. Աստղանիշի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն.
    • 5/6 x * = 23/12
    • 8/9 x * = 18/3
    • 25/6 x * = 30/16
    • 14/5 = 7/10 x *
    • 32/21 = 66/49 x *
    • 45/16 =15/44 x *
  5. Գտե՛ք այն թիվը, որի՝
    • ½-ը հավասար է ¾
    • 5/9-ը հավասար է 2/3-ի
    • 36/11-ը հավասար է 5/2-ի
    • 7/3-ը հավասար է 125/91-ի
  6. Կատարե՛ք կոտորակների բաժանում և արդյունքը ստուգե՛ք բազմապատկումով.
    • 2/7 : 3/49
    • 8/25 : 4/5
    • 6/44 : 3/11
    • 144/45 : 12/9
  7. Երբ նավակն անցավ նավամատույցների հեռավորության 2/7-ը, մինչև ճանապարհի կեսին հասնելը նրան մնաց անցնելու ևս 21 կմ: Գտե՛ք նավամատույցների հեռավորությունը:
  8. Կատարե՛ք գորողությունները.
    • 5/11 : 75/22 + 4/3 x 7/5 – 2/3 : 5/7
    • 72/25 : 24/15 + 7/30 x 6/7 + 33/2 x 16/5
    • 10/3 : 15/4 + (3/7 + 13/35) x 21/2
    • (16/3-9/15) : 8/5 + (17/4 – 15/8) : 38/11
Рубрика: բնագիտություն

Բնագիտություն

Մթնոլորտային ճնշում Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերր ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում:

Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:

Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ ։

Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:

Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:

Եթե ցուցմունքը 760 մմ ֊ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:

Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:

Օրինակ’ եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):

Մթնոլորտային ճնշումր փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն րնդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումր նվազում է:

Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանր բարձր է, այնքան ճնշումր ցածր է, և հակառակր:

Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումր Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:

Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր ((հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):

Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:

Ցիկլոններր երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:

Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:

Մթնոլորտային ճնշում Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերր ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա:

  1. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):

  1. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:

Մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ավելի սառն է:

  1. Ի՞նչ է իզոբարը:

Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր:

  1. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:

Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:

  1. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ: